Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը

Ավստրիացի գիտնականները գտնում են, որ վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը 2 անգամ: Վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է մաշկի վրա արեւի լույս ընկնելուց, այդ պատճառով էլ հաճախ այն անվանում են «լույսի վիտամին»: Այս վիտամինը կա կաթի բաղադրության ու յուղոտ ձկան մեջ, չնայած դրան` մարդկանց օրգանիզմում շատ է զգացվում դրա պակասը:

 

Վիտամին D-ն օգնում է, որպեսզի օրգանիզմում կալցիումը հեշտ ներծծվի, եւ կարեւոր գործոն է առողջ ոսկորների համար: Մեծ մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտից կարող է առաջանալ օստիոպարոզ, իսկ երեխաների մոտ` ռախիտ: Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ վիտամին D-ն նպաստում է հակաքաղցկեղային ռեակցիայի առաջացմանը: Նաեւ օրգանիզմում վիտամին D-ի նորմալ քանակով 2 անգամ քիչ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով:

 

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ընդունել վիտամին D-ն ոչ միայն արեւի տեսքով, որովհետեւ այն միայն բավական չէ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ